National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.03.2023
Գործադիրն առաջարկում է գործունեության մի շարք տեսակներ ազատել ծանուցման պահանջից. հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 5

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ու «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ ներկայումս Էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվառվող ծանուցման ենթակա գործունեության տեսակները 19 են: Նախագծերով առաջարկվում է ծանուցման պահանջը դադարեցնել 6 տեսակի դեպքում, պահպանել 5-ի դեպքում, եւս մեկն ավելացնել: Նրա խոսքով ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության տեսակները տարանջատելու, հստակեցնելու եւ ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությունը խթանելու նպատակով դրանց արտադրության գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել են տարեկան պետական տուրքերի առավել մատչելի դրույքաչափեր:

Մասնավորապես, ծանուցում ներկայացնելու պահանջն առաջարկվում է հանել օրենքի գյուղատնտեսության բնագավառի բաժնի հետեւյալ գործունեության տեսակների համար` անասնաբուժության բնագավառում օգտագործվող կերապատրաստուկների արտադրություն, անասնաբուժասանիտարական փորձաքննություն, բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների արտադրություն եւ վաճառք: Թույլ ալկոհոլային խմիչքների, գարեջրի, 100.000 լիտրից ավելի շշալցված կոնյակի իրացման եւ ներմուծման գործունեությամբ զբաղվելու համար եւս առաջարկվում է հանել ծանուցման պահանջը: Միավորվել են վիսկիների, ռոմի, ջինի, սպիրտային այլ թուրմերի եւ մինչեւ 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության գործունեության տեսակները, դրանցով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել է ընդհանուր 3 մլն դրամ տարեկան պետական տուրք: Նախարարի գնահատմամբ այս փոփոխությունները վերոնշյալ ոլորտներում հանգեցնելու են տնտեսական ակտիվացման:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի համոզմամբ նոր կարգավորումների ընդունումը պայմանավորված է վարչարարության կրճատման, տնտեսվարողներին աջակցելու, գործարար եւ ներդրումային միջավայրի տեսանկյունից տվյալ ոլորտներն առավել գրավիչ դարձնելու հանգամանքով:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է այդ ոլորտներում վերահսկողության ու որակի պահանջների կատարմամբ: «Մենք ընկերություններին ազատում ենք ծանուցման պահանջից, բայց միեւնույն ժամանակ նրանց գործունեության տեսակի նկատմամբ սանիտարահիգիենիկ եւ սննդի անվտանգության մյուս պահանջները մնում են նույնը»,- պարզաբանել է նախարարը:

Հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am